Monday, 06 07 2026
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար

Դոլարային պարտատոմսերի թողարկումը նպաստավոր է, սակայն կավելացնի արտաքին պարտքը

Ըստ The Wall Street Journal-ի՝ Հայաստանը ծրագրում է ԱՄՆ-ում և Լոնդոնում հանդիպել ներդրողների հետ՝ թողարկելու դոլարային պարտատոմսերի երկրորդ խմբաքանակը։

Նոր պարտատոմսերի թողարկումից Հայաստանը 7-10 տարում 500 մլն դոլար կստանա։ Ըստ պարբերականի՝ դրանք կարող են թողարկվել հաջորդ հինգշաբթիից ոչ ուշ։

Նշենք, որ Հայաստանը վերջին անգամ դոլարային պարտատոմսեր է թողարկել 2013 թվականի սեպտեմբերին՝ 7 տարով և 6.25 տոկոս եկամտաբերությամբ՝ փոխառնելով 700 մլն դոլար։

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի կարծիքով՝ դոլարային պարտատոմսերի թողարկումը որոշ առումով նպաստավոր է, քանի որ դոլարի կուրսը ներկայումս որոշակի աճի միտում ունի, սակայն մյուս կողմից վտանգավոր է, քանի որ ավելացնում է մեր արտաքին պարտքը: «Ամերիկյան տնտեսությունը զարգանում է, և դաշնային պահուստային համակարգը որոշել է անցում կատարել ավելի կոշտ դրամավարկային քաղաքականության, որը որոշակի առումով ձեռնտու է,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը՝ հավելելով,- բնականաբար, հիմա ձեռք է տալիս դոլար վերցնել, որովհետև, կոպիտ ասած, հիմա էժանով վերցնում են, տոկոսները կլինեն ավելի ցածր, ու ընթացքում դոլարն ավելի կբարձրանա և որոշակի օգուտներ կմնան»:

Խաչատրյանի կարծիքով՝ սա արվում է նրա համար, որպեսզի կենտրոնական բանկի պահուստները համալրվեն: Նպատակը դա է:

Այնուամենայնիվ, տնտեսագետի խոսքով, սա ունի նաև իր բացասական կողմը, քանի որ դրանով ավելանում է արտաքին պարտքը, որի սահմաններն արդեն անցնում են թույլատրելիի սահմանները: «Ես ամեն տեսակի պարտքի ավելացմանը դեմ եմ: Պարտք վերցնելը վտանգավոր է, բայց այս պահին սա լուծում է: Եվ հուսով եմ, որ այն կուղղվի միայն Կենտրոնական բանկի պահուստների ավելացմանը»,- եզրափակեց տնտեսագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում