Միջազգային տնտեսական համաժողովի երկու օրերի ընթացքում Եգիպտոսն արդեն ավելի քան 30 մլրդ դոլարի ներդրում է ներգրավել: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Եգիպտոսի պլանավորման և վարչական բարեփոխումների նախարար Աշրաֆ Արաբիին:
«Այժմ արդեն կարելի է խոսել այն մասին, որ աշխատանքային երկրորդ օրվա վերջին եգիպտական տնտեսությունում արված ներդրումների գումարը կկազմի ավելի քան 30 մլրդ դոլար»,- նշել է Արաբին:
Նա նաև ընդգծել է, որ ներդրումային բոլոր ծրագրերի իրականացման համար առաջին փուլում կպահանջվի 60 մլրդ դոլար: Արաբին նաև նշել է, որ այս համաժողովը կարող է դառնալ ամենամյա:










































