Ադրբեջանի կառավարությունը կվերանայի պետական բյուջեի կանխատեսումները 2015թ. համար՝ կախված նավթի գների ցածր աճի հետ: Այս մասին ասվում է միջազգային վարկանիշային Fitch Ratings գործակալության կայքում հրապարակված զեկույցում:
«2014թ. նոյեմբերին խորհրդարանի կողմից հաստատված պետբյուջեն ընթացիկ տարվա համար ունի նպատակային դեֆիցիտ՝ ՀՆԱ-ի 2,8 տոկոսի չափով, երբ հաշվարկված էր 90 դոլար 1 բարել նավթի դիմաց պայմաններում: Թույլ փոխանակման արտարժույթը թուլացնում է նավթից ստացված եկամուտները մանաթով, այն դեպքում, երբ կառավարությունը կիջեցնի ենթակառուցվածքային ծախսերը շատ բարձր մակարդակից՝ զսպելով ոչ զգալի ապագա նախագծերի իրականացումը: Այդ համադրությունը պետք է կանխարգելի պետբյուջեի զգալի պակասուրդը, որ 2014թ. իրականացվել էր պրոֆիցիտով՝ ՀՆԱ-ի 2,9 տոկոսի մակարդակում»,- ասվում է հաշվետվության մեջ:
Fitch-ի վերլուծաբանների կարծիքով՝ դա թույլ կտա խուսափել Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի ակտիվների զգալի նվազումից: 2014թ արդյունքով հիմնադրամի ակտիվները կազմել են 37,1 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 49 տոկոսը:
Զեկույցում ասվում է, որ երկրի բանկային համակարգը մնում է համեմատաբար թույլ, իսկ մանաթի փոխարժեքի տատանումը զգալի շոկ է եղել բանկերի համար:
Ինչպես ասվում է զեկույցում, նավթի գների նվազումը բացասական շոկ է հարուցել Ադրբեջանի էկոնոմիկայում, որը կախում ունի նավթից:
Գործակալության կանխատեսմամբ՝ Ադրբեջանի տնտեսական աճը կնվազի մինչև 1,5 տոկոս 2015թ.:







































