Microsoft-ը պատրաստվում է թողարկել իր Cortana ձայնային օգնականը, որն այժմ առկա է ոչ միայն Windows 10-ում, այլև Windows Phone-ում: Կորպորացիայում Reuters-ի աղբյուրները հայտնում են, որ առանձին հավելվածի տեսքով Cortana-ն կհայտնվի iOS-ի և Android-ի համար:
iOS-ի և Android-ի համար Cortana-ի թողարկումը տեղի կունենա այս տարվա աշնան սկզբին Windows 10-ի թողարկումից հետո, որում ձայնային օգնականը համակարգի անբաժան մաս է: Ներկայումս Microsoft-ն ակտիվորեն աշխատում է Cortana-ի ալգորիթմների բարելավման ուղղությամբ: Siri-ի վերափոխման նախագիծն անվանվել է Einstein:
Համակարգը պետք է սովորի հրամաններն ընկալել կոնտեքստում և գուշակել մարդու պահանջմունքները՝ նրան անհատականացված խորհուրդներ տալով, ինչպես դա կարողանում է Google Now-ն: Ինչպեսև Google-ի արտադրանքը, Cortana-ն հնարավորություն կունենա կարդալ փոստարկղի պարունակությունը:
Օրինակ՝ եթե մարդը համացանցով ինքնաթիռի տոմս է գնել, ինտելեկտուալ օգնականն ավտոմատ կերպով կհաշվի մինչև օդանավակայան ճանապարհի ժամանակը և տիրոջը կզգուշացնի, թե երբ է պետք դուրս գալ չուշանալու համար:









































