Thursday, 16 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Սպանդանոցը, որի աշխատակիցները վարակվել են բրուցելոզով, պատկանում է Մաքսիմ Հակոբյանին. «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը ստացել է ահազանգ այն մասին, որ ս.թ. մարտ ամսվա սկզբին Կապան քաղաքի թվով 6 բնակիչ տեղափոխվել է տեղի հիվանդանոց՝ բրուցելոզ հիվանդության կասկածով: Որոշ ժամանակ անց քաղաքացիների մոտ հիվանդությունը հաստատվել է, պարզվել է, որ վերջիններս հանդիսանում են Կապան քաղաքում գործող սպանդանոցի աշխատակիցներ, իսկ այս պահի դրությամբ հիվանդների թիվը հասել է 15-ի:

Բրուցելոզը զոոնոզ հիվանդություն է, մարդուն փոխանցվում է ինչպես հիվանդ կենդանու կամ վերջինիս մսեղիքի հետ շփման, այնպես էլ չվերամշակված մթերքի օգտագործման միջոցով:
Խիստ մտահոգիչ է, որ դեպքի առնչությամբ պատկան մարմինները՝ ի դեմս Առողջապահության նախարարության և Գյուղատնտեսության նախարարության, լռում են: Տպավորություն է, թե պատկան մարմինները ցանկանում են կոծկել դեպքը, քանզի ի տարբերություն երկրում առկա փորձի՝ հանդես չեն եկել որևէ հայտարարությամբ:

Պատկան մարմինների լռությունը կարող է ունենալ երկու պատճառ: Առաջինն այն է, որ նշված սպանդանոցը պատկանում է գործարար Մաքսիմ Հակոբյանին, երկրորդ՝ 2013 թ.-ին Սյունիքի մարզում բրուցելոզ հիվանդության նկատմամբ իրականացվել են վակցինացման աշխատանքներ, իսկ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն մշտապես բարձրաձայնել է վակցինացման հնարավոր ռիսկերի և վտանգների մասին և դեմ է եղել բրուցելոզի նկատմամբ կենդանիների վակցինացմանը, քանզի գործող ենթակառուցվածքների պայմաններում, կենդանիների համատարած համակարակալման և հաշվառման համակարգի բացակայության, տեղաշարժի անվերահսկելիության, ինչպես նաև մի շարք անհրաժեշտ պայմանների բացակայության պարագայում, մասնավորապես այն, որ անհնար է լաբորատոր փորձաքննության միջոցով պարզել արդյոք կենդանին հիվանդ է, թե՝ վակցինացված, վակցինացում իրականացնելը նպատակահարմար չէ: Գիտակցել ենք, որ այս ամենը շատ լավ պատկերացնում են նաև պատասխանատուները, իսկ վակցինացումը, հնարավոր է, իրականացվում է հիվանդ գլխաքանակը թաքցնելու կամ ծածկադմփոցի համար:

Դեպքի վերաբերյալ մանրամասներ ճշտելու նպատակով «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ աշխատանքային խումբը Կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի գլխավորությամբ այս պահին մեկնել է Կապան քաղաք՝ տեղում ծանոթանալու ստեղծված իրավիճակին, պարզելու ինչն է հանդիսացել վարակի պատճառ, ինչ աշխատանքներ են իրականացվել պատկան մարմինների կողմից, ինչու խնդիրը չի բարձրաձայնվել:

Նշված հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալուց հետո հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ:

Հ.Գ. Բրուցելոզ հիվանդության թաքնված շրջանը տևում է 3 շաբաթից մինչև 2 ամիս։ Հիվանդությունն ուղեկցվում է բարձր ջերմությամբ (39-40°), որը կարող է տևել մի քանի շաբաթ։ Տենդը կարճատև ընդմիջումներից հետո կարող է կրկնվել մի քանի անգամ և ուղեկցվում է դողով։ հիվանդության ախտանիշներից են խիստ արտահայտված քրտնարտադրությունը, անքնությունը, վերջույթներում ճնշող ցավերի զգացումը, ախորժակի նվազումը, բերանի չորությունը, լեզվի չափավոր փառակալումը, ծարավի զգացումը, փորկապությունը, հոդային, ոսկրային ցավերը, իսկ սեռական օրգանների կողմից կարող է զարգանալ միակողմանի օրխիտ, երբեմն նաև երկկողմանի, ինչպես նաև ամորձիների ցավոտություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում