Եգիպտոսի կառավարությունը հայտարարել է նոր մայրաքաղաքի շինարարության ծրագրերի մասին, որը կգտնվի ներկայիս մայրաքաղաք Կահիրեից 45 կմ արևելք՝ անապատում։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Բնակարանաշինության հարցերով նախարար Մուստաֆա Մադբուլին։
Նոր քաղաք կտեղափոխվեն նախարարությունները, խորհրդարանը և դեսպանատները։
Նոր քաղաքի չափերը համեմատելի կլինեն Սինգապուրի հետ, իսկ ենթակառուցվածքը նախատեսված կլինի 5 մլն մարդու բնակության համար։
Ինչպես հայտարարել են իշխանությունները՝ նոր մայրաքաղաքի հիմնադրման անհրաժեշտությունը կապված է Կահիրեի գերբնակեցման հետ, որտեղ ապրում է 20 մլն մարդ։
Նախագծի առաջին փուլը կիրականացվի 7 տարում։ Սկզբնական փուլի ենթադրյալ արժեքը 45 մլրդ դոլար է։









































