Իրաքի անվտանգության ուժերը հետ են մղել ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) գրոհայինների հարձակումը երկրի կենտրոնական մասում գտնվող Անբար գավառի Ռամադի քաղաքում: Այս մասին հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների զորքերի միացյալ խմբավորման շտաբը, գրում է Ria Novosti-ն:
«Իրաքի ուժերը միաժամանակ հարձակման են ենթարկվել Ռամադի շրջանի մի քանի վայրում ոչ մեծ զինված խմբերի կողմից: Իրաքի ռազմաօդային և ցամաքային ուժերը հաջողությամբ հետ են մղել հարձակումները`թույլ չտալով ԴԱԻՇ-ին նոր դիրքեր գրավել»,- ասվում է հաղորդագրությունում:
Միացյալ խմբավորման ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ջեյմս Թերիի խոսքերով`Ռամադիի բարեհաջող պաշտպանությունը Իրաքի ստորաբաժանումների կողմից նրանց անվտանգության աճի ևս մեկ ապացույց է:










































