Գերմանիայի ֆուտբոլի միությունը նոր պայմանագիր է ստորագրել Յոահիմ Լյովի հետ: Մասնագետը Բունդեսթիմը գլխավորելու է մինչև 2018թ.:
Այսպիսով՝ մարզիչը Գերմանիայի հավաքականը կգլխավորի «Մունդիալ-2018»-ի ընտրական փուլում, որը հաղթահարելու դեպքում թիմը կգլխավորի նաև Ռուսաստանում կայանալիք առաջնությունում:
Նախորդ պայմանագրի ժամկետը լրանալու էր 2016թ.՝ «Եվրո-2016»-ի ավարտից անմիջապես հետո:
Լյովի գլխավորությամբ Գերմանիայի հավաքականը դարձել է «Մունդիալ-2014»-ի չեմպիոն, «Մունդիալ-2010»-ի բրոնզե մեդալակիր, «Եվրո-2008»-ի արծաթե և «Եվրո-2012»-ի բրոնզե մեդալակիր:







































