Շվեյցարական ԶԼՄ-ները գրում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անհետացման պատճառն այն է, որ մի քանի օր առաջ նա երեխա է ունեցել:
Ինչպես գրում է Blick տապլոիդը, Տիչինո կանտոնի բնակիչները հայտնել են, որ մի քանի օր առաջ Սուրբ Աննայի հիվանդանոց է եկել հայտնի ռուս գիմնաստուհի, Պետդումայի նախկին պատգամավոր Ալինա Կաբաևան:
Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները բազմիցս հայտնել էին, որ Կաբաևան արդեն երկու երեխա ունի: Մարմնամարզուհին ինքը այդ լուրերը հերքել է:
Պարբերականը գրում է, որ Սուրբ Աննայի կլինիկան հայտնի է իր գինեկոլոգիական բաժանմունքով, այստեղ իբր բուժվելու են գալիս շատ հայտնի ռուսներ:









































