Հյուսիսային Կորեան գործարկել է «երկիր-օդ» տեսակի 7 հրթիռ Արևելաչինական ծովի ուղղությամբ՝ ի նշան բողոքի ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների, հայտնում է «Ռենհապ» գործակալությունը՝ հղում անելով Շտաբների միավորված կոմիտեի հայտարարությանը:
«Իրականացվել է «երկիր-օդ» հրթիռների արձակում Հարավային Խամգեն նահանգից»,- ասվում է շտաբի հայտարարության մեջ: Ընդ որում՝ նշվում է, որ գործարկումը տեղի է ունեցել նախօրեին:
Ըստ զինվորականների՝ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը հետևել է փորձարկումներին, որոնք Հարավային Կորեան դիտարկում է որպես ամերիկա-հարավկորեական զորավարժությունների պատասխան:









































