Tuesday, 30 06 2026
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն

Ահա՜ թե ինչու թույլ տվեցին , որ «Քարֆուր»- ը մուտք գործի Հայաստան. «Հարթակ»

«Հարթակ» թերթը գրում է. «Այնպիսի տպավորություն է, որ «Քարֆուր»-ը եկած-չեկած յուրացրել է մեր կառավարության աշխատաոճը։

Հայաստանում ապրողներիս համար երկար սպասված «Քարֆուր»-ը վերջապես բացվեց ու միանգամից էլ հիասթափեցրեց ժողովրդին:Լսածից ու կարդացածից որգևորված, մարդիկ շտապեցին հիպերմարկետ, խոստացված էժան գներով առևտուր անելու և համեմատաբար ցածր գներով բրենդային ապրանքներ ու ֆրանսիական արտադրության մթերքներ ձեռք բերելու համար: Սակայն պարզվեց, որ հիպերմարկետում վաճառվում են հայկական արտադրողների ապրանքներ, որ այս նորաբաց «Քարֆուր»-ում գներն էապես չեն տարբերվում, օրինակ՝ «Երևան սիթի»-ի գներից, մի քիչ ցածր են՝ քան ՍԱՍ-ում, սակայն «Քարֆուր»-ում վաճառվող ապրանքների զգալի մասի գները նույնիսկ մի քիչ բարձր են, քան, օրինակ, «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում: Ավելին՝ մարդիկ արդեն աղաղակում են այն մասին, որ «Քարֆուր»-ում նույնիսկ հայ միլիարդատերերից մեկի «կեղծած» բրենդներով օղիները կային։ Հիմա պարզ է, թե ինչու թույլ տվեցին, որ «Քարֆուր»-ը մուտք գործի Հայաստան: Ինչպես ժողովուրդը կասեր` ահա թե որտեղ է թաղված շան գլուխը:

«Ֆրանսիական «Քարֆուր» առևտրային ցանցի հայաստանյան հիպերմարկետում թե՛ պարենային, թե՛ ոչ պարենային ապրանքների հարցում նախապատվությունը տրվում է տեղական արտադրությանը»,-հիպերմարկետի բացումից հետո նման հայտարարություն է արել «Քարֆուր»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան դը Նալը՝ տեղեկացնելով, որ ապրանքների ընդամենը 5%-ն է ներմուծում «Քարֆուր»-ը:Այդ դեպքում այսքան աղմուկի իմաստը ո՞րն էր:Իսկ իմաստ, այնուամենայնիվ, կա. այս խանութը ևս դրաձավ հայ օլիգարխների ապրանքները վաճառելու հարթակ: Երևի թե «Քարֆուր»-ի միջազգային պրակտիկայում նման բան երբեք չի եղել, որ նա վաճառի որևէ օլիգարխի «կեղծած» բրենդներով օղիները: Իսկ քանի որ սա Հայաստանն է ու այստեղ որոշ մարդիկ իրենց տանն են, ուրեմնև ինչպես ուզում, այնպես էլ տանտիրություն են անում:

Դեռ 2014թ-ի մայիսին, երբ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի նախագահ Օլանդի ներկայությամբ «Քարֆուր»-ի և «Երևան մոլ»-ի միջև պայամանգիրը ստորագրվեց, հայկական մամուլը գրում էր, որ «Քարֆուր»-ի բացմանն իրականում խոչընդոտում էին իշխանությունները, քանզի դա շահավետ չէր այն հայ օլիգարխներին, ովքեր գործում էին մեծածախ առևտրի ոլորտում: Հատկապես հոլովվում էր «Երևան սիթի»-ի անունը: Նշվում էր, որ ֆրանսիական հիպերմարկետների այդ ցանցում ապրանքները կվաճառվեն զգալի ցածր գներով, իսկ դա ձեռնտու չէ մեր հայտնի օլիգարխներին: Բայց արի ու տես, որ միայն Հայաստանում է հնարավոր դառնում «Не было бы счатье-да несчастье помагло»-ի տարբերակը ի կատար ածել: Փաստորեն, «Քարֆուր»-ն այսօր վաճառում է շաքարավազ, օղի և էլի բազմաթիվ ապրանքատեսակներ, որոնք ձեռք է բերում նույն հայտնի օլիգարխներից: Այս ամենի արդյունքում արդեն իսկ առաջին այցելողներն արձանագրում են, որ նույն սպառողական ապրանքները` շաքարավազ, հաց, կաթնամթերք, ոգելից խմիչքներ, լվացքի պարագաներ, եթե չասենք` նույն գնով են վաճառվում, ապա հաստատ հանրապետությունում գործող գներից ցածր չեն, բացառությամբ 1-2 տեսականու: Գնային տարբերությունն էլ առավելագույնը 30 դրամ է:
30 դրամ… Սրա՞ համար էր այս ամբողջ աղմուկը…

Մինչդեռ ֆրանսիական հիպերմարկետների ցանցը տարբեր երկրներում աշխատում է, այսպես կոչված, ցածր գնիկոնցեպտով: ֆրանսիական մեծածախ առևտրի այս մոդելը գործում է քիչ թե շատ բարվոք երկրներում, որտեղ մարդկանց կենսամակարդակը բարձր է: Դե իսկ Հայաստանու~մ… «Хотели как лучше, получилось- как всегда».
Պարզվում է, նաև որ բոլոր ներկրված ապրանքների մասով «Քարֆուր»-ը որևէ արտոնություն չունի, ուրեմն գնի նվազումը պետք է տեղի ունենա սեփական շահույթի նվազեցման հաշվի՞ն: Զարմանալի կլիներ, եթե մտածենք, որ ֆրանսիական ընկերությունը հանուն հայերի կընտրի այդ ճանապարհը:

Ոչ մի տարբերություն չկա նաև սպասարկող անձնակազմի աշխատավարձերի հարցում. նույն 80 հազարից 120 հազար դրամ աշխատավարձերը պահպանվում են նաև այս հիպերմարկետում:

Վերջում մի հետաքրքիր դիտարկում ևս. Այնպիսի տպավորություն է, որ «Քարֆուրը» եկած-չեկած յուրացրել է մեր կառավարության աշխատաոճը. Պարզվում է` «Քարֆուր»-ից խոստացել են, որ իրենց մոտ ապրանքները միշտ էժան են լինելու, և դա ժամանակի հարց է: Իսկը մեր կառավարության ոճով…

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում