Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը շարունակում է ապաքինվել վնասվածքից և աշխատում է անհատական ծրագրով: Կոլումբիացի ֆուտբոլիստն արդեն աշխատում է գնդակով:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ Ռոդրիգեսը կարող է շարք վերադառնալ ապրիլի սկզբին, սակայն բժիշկների կարծիքով նա կարող է ավելի շուտ անել դա:
Հիշեցնենք` Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի «Սևիլիա»-ի դեմ հանդիպմանը: Փետրվարի 5-ին Խամեսը վիրահատության է ենթարկվել:






































