Fox News հեռուստաալիքը որպես ռազմական վերլուծաբան աշխատանքի է ընդունել ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին ծառայող Ռոբ Օ’Նիլին, ով առավել հայտնի է որպես «մարդ, ով սպանել է Ուսամա բեն Լադենին»: Այս մասին հաղորդում է Adweek-ը:
«Ռոբ Օ’Նիլն ամերիկացի հերոս է, ով իր կյանքը նվիրել է մեր երկրին ծառայելուն և մեր ազատությունների պաշտպանությանը: Դա անհավանական հազվադեպ երևույթ է՝ հեռուստատեսությունում ունենալ մեկին՝ ղեկավարման նման փորձով և ռազմական հարցերում նման փորձագիտական փորձով»,- հայտարարել է հեռուստաալիքի գործադիր տնօրեն Ռոջեր Աայլսը:
Նշվում է, որ Օ’Նիլը կոչվել է «մարդ, ով սպանել է Բեն Լադենին» փաստագրական ֆիլմում, իսկ Պենտագոնը դեռևս չի հաստատել, թե ով է արձակել կրակոցները, որոնք սպանել են ահաբեկչին:









































