ԱՄՆ-ում անցյալ տարի հարսանեկան ծախսերը գերազանցել են հնգամյա առավելագույնը, հաղորդում է Bloomberg-ը:
Համաձայն հարցման` հարսանեկան արարողություն կազմակերպելու համար ԱՄՆ-ում ծախսերը 2014-ին աճել են 3 տոկոսով ու կազմել մոտ 21.213 հազար դոլար: Դա առավելագույնն է 2009-ից ի վեր` հաշվի առնելով ինֆլյացիան:
Նշվում է, որ 2014-ին ամերիկացիները հարսանիքի են հրավիրել առավելագույնը 136 մարդու:
Ամերիկուհիներն անցյալ տարի 1.357 դոլար միջին արժողությամբ հարսանեկան զգեստ են ընտրել:
ԱՄՆ-ում ամենից թանկն արժե Մանհեթենում հարսանիք կազմակերպելը` 76.328 հազար դոլար, իսկ ամենաէժանը` Յուտայում` 15.257 հազար դոլար:









































