Դերասան Ջիմ Փարսոնսը՝ «Մեծ պայթյունի տեսություն»-ից աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում, գրում է The Daily Mail-ը: Հավաքվածների առջև ելույթի ժամանակ Փարսոնսը նշել է, որ իրեն հնարավորություն էր ընձեռվել մարմնավորելու անհավանական կերպարի՝ Շելդոն Կուպերին: Դերասանը նշել է, որ ինքը չի ստեղծել այդ հերոսին, ինքը չէ նրա համար խոսքեր գրել և ինքը չի նրան սերիալում ընդգրկել. պետք է շնորհակալություն հայտնել Չակ Լորրիին, Բիլ Փրեդիին և Սթիվեն Մոլարոյին:
Իր հերթին, «Մեծ պայթյունի տեսություն»-ի հեղինակ Լորրին Փարսոնսին անվանել է սերիալի հաջողության գլխավոր անձ: «Շոու կա ամբողջ աշխարհում, մարդիկ ծիծաղում են քո աշխատանքի վրա, անհամբերությամբ սպասում են քո աշխատանքին, և դա մարդկանց կյանքը դարձնում է քիչ ավելի լավը՝ ամենուր և ամեն օր»,- ասել է Լորրին:
Միջոցառմանը ներկա են եղել Փարսոնսի «Մեծ պայթյունի տեսություն»-ի գործընկերները, նրա ընկեր Թոդ Սպիվակը և մայրը՝ Ջուդի Փարսոնսը:









































