Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հատուկ մամլո ասուլիս է հրավիրել, որի ժամանակ սատարել է իտալացի մասնագետ Կարլո Անչելոտիին:
«Ինչ էլ պատահի առաջիկա շաբաթներին, Անչելոտին կմնա «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում: Երկրպագուներին խնդրում ենք սատարել մեր մարզչի ու ֆուտբոլիստներին»,- Պերեսի խոսքերը մեջբերում է AS-ը:
Մինչ այս տեղեկություններ էին շրջանառվում, որ մարտի 22-ին Լա Լիգայի 28-րդ տուրում կայանալիք «էլ կլասիկո»-ում պարտվելու պարագայում Անչելոտին պաշտոնանկ է արվելու:







































