Friday, 17 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Սերժ Սարգսյանը որևէ մեկի սատարելու կարիքը չունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Մարտուն Գրիգորյանը:

– Պարոն Գրիգորյան, Դուք հայտարարել եք, որ քվեարկելու եք նախագահ Սերժ Սարգսյանի օգտին, իսկ Գյումրիում Ձեր համախոհներին կոչ չե՞ք անելու հետևեն Ձեր օրինակին: Չէ՞ որ ասում են, թե Դուք Գյումրիում շատ համախոհներ ունեք, և խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն Ձեր շնորհիվ հաղթեց:

– Ես հստակ ասել եմ միայն իմ ընտրելու մասին: Ես սատարելու մասին բան չեմ ասել:

– Այնուամենայնիվ, Գյումրիում Ձեր ազդեցության տակ գտնվող ընտրազանգվածին կոչ չե՞ք անելու, որ Ձեր հետ միասին ընտրեն Ս. Սարգսյանին:

– Ես հավատարիմ եմ մնացել ԲՀԿ որոշմանը: Կուսակցությունը թեկնածու չի առաջադրել, նաև հայտարարել է, որ որևէ մեկին չի պաշտպանելու: Այդ որոշումը, բնականաբար, բոլորիս է վերաբերում, այդ թվում` և ինձ: Դրա համար էլ հորդորելու խնդիր չկա:

– Այդ դեպքում Դուք ինչո՞ւ եք գործող նախագահին ընտրում:

– Յուրաքանչյուր մարդու սահմանադրական իրավունքն է, որ ում ցանկանա` նրա օգտին էլ քվեարկի:

– Իսկ եթե Ձեր կողմնակիցները Ձեզ հարցնեն, թե ում ընտրեն, չե՞ք կողմնորոշելու նրանց:

– Յուրաքանչյուր մարդու իրավունքն է, որ ում ցանկանում է` նրան էլ ընտրի: Ես այս հարցում չկամ: Բացի այդ, այսօր, իմ կարծիքով, երկրի նախագահ Ս. Սարգսյանը, մեծ հաշվով, ինչ-որ մեկի սատարելու անհրաժեշտությունը չունի: Այս ընտրություններին նա չունի նաև իմ սատարելու կարիքը:

– ԲՀԿ-ի բազմահազարանոց ընտրողները թեկնածու չունեն: Միգուցե նրանք իսկապես սպասում են, որ կուսակցությունը որևէ հայտարարություն կամ ուղղորդում կանի:

– Եթե ԲՀԿ-ն թեկնածու առաջադրեր կամ որոշեր ինչ-որ մեկին սատարել, բնականաբար այդ որոշումը բոլորիս համար կլիներ: Բայց քանի որ ԲՀԿ-ն թեկնածու չունի և որևէ մեկին էլ չի սատարելու, բնականաբար չենք կարող բազմահազար կուսակցականներին ուղղորդել, թե` գնացեք սա արեք: Եվ եթե թեկնածու չունենք, իր ցանկությամբ է կողմնորոշվելու: ԲՀԿ-ն պահանջ չի դրել, թե` այս թեկնածուին ընտրեք, սրան մի ընտրեք:

– Իսկ եթե Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը գյումրեցիներին, այդ թվում` և ձեր կուսակցության անդամներին հորդորի իր նման ընտրել Ս. Սարգսյանի՞ն: Չէ՞ որ նա արդեն հայտարարել է, որ սատարելու է գործող նախագահին:

– Կարող են լսել թե Ս. Բալասանյանին, թե մարզպետին, թե այլ մարդկանց: Ճիշտ է, ԲՀԿ-ն թեկնածու չունի, բայց այդ մարդիկ պետք է գնան ընտրությունների: Բայց չի բացառվում, որ ԲՀԿ-ականներ էլ լինեն, որոնք ընտրություններին չմասնակցեն: Այս դեպքում մենք ի՞նչ պետք է անենք, պետք է հորդորե՞նք, որ գնան ընտրություններին: Բնականաբար, այդ մարդիկ իրենց ցանկությամբ են որոշելու:

– Իսկ չե՞ք կարծում, որ այդպիսի պասիվ կեցվածքով թե ԲՀԿ-ն, թե Դուք անձամբ Գյումրիում ընտրողներ կկորցնեք:

– Ոչ, չենք կորցնելու, քանի որ այս ընտրություններին մենք չենք մասնակցելու: Եթե քաղաքապետի ընտրությունների ժամանակ ես իմ թեկնածությունը չեմ առաջադրել, ի՞նչ է, ես այն ժամանակ ընտրազանգվա՞ծ կորցրեցի: Այդպես չէ:

– Տպավորություն է ստեղծվում, որ ԲՀԿ-ն տարեվերջյան ըմբոստ, ընդդիմադիր կեցվածքը թուլացնում է, և չի բացառվում, որ նախագահական ընտրություններից հետո, եթե ՀՀԿ-ն կոալիցիա հրավիրի, կմիանա: Կամ միգուցե արդեն ներքին պայմանավորվածություննե՞ր են ընթանում: Չէ՞ որ ԲՀԿ-ն թեև պաշտոնապես հայտարարել է, որ որևէ թեկնածուի չի սատարելու, բայց ձեր կուսակցության բազմաթիվ առանցքային անդամներ, այդ թվում` և Դուք հայտարարել եք, որ Ս. Սարգսյանին եք պաշտպանելու:

– Նման բան կամ ներքին պայմանավորվածություն այս պահի դրությամբ չկա, կոալիցիա կազմել-չկազմելու մասին էլ բազմիցս խոսվել է: Մինչ օրս ինչ ասվել է` իրականությանը չի համապատասխանում:

– Ի՞նչ նկատի ունեք, ի՞նչը իրականությանը չի համապատասխանում:

– Հազարումի խնդիրներ: Թեկնածու առաջադրել-չառաջադրելու խոսակցությունները, լրատվամիջոցներով գնացող վերլուծությունները մեծ մասամբ իրականությանը չեն համապատասխանել: Իսկ ինչ վերաբերում է կոալիցիա կազմելուն, ապա գուշակելն անշնորհակալ գործ է, սպասենք զարգացումներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում