Ստամբուլի Գեդիփաշա թաղամասում գտնվող հայկական բողոքական եկեղեցու դեմ ածուխի պահեստում վերանորոգման աշխատանքներ կատարող կամավորներին ապահովագրական պարգևավճարներ չտալու մեղադրանքով գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է թուրքական «Հաբեր 46» կայքը։
Եկեղեցին ջեռուցման պատճառով առաջացած ծախսերը կրճատելու նպատակով որոշել է ջեռուցումն իրականացնել ածուխով։ Եկեղեցական համայնքն էլ ածուխի պահեստը վերանորոգելու և օգտագործելու համար դիմել է կամավորների օգնությանը։
Թուրքիայի սոցիալական ապահովագրության նախարար Ֆարուք Չելիքի խոսքով՝ քանի որ կամավորները ապահովագրական պարգևավճարներ չեն ստացել, հայկական բողոքական եկեղեցու դեմ գործ է հարուցվել։







































