Իսրայելցի թոփ-մոդել Բար Ռաֆայելին հաստատել է այս տարվա մարտից ԶԼՄ-ներում շրջանառվող՝ իր նշանադրության մասին լուրերը գործարար Ադի Էզրայի հետ։
Բարը Instagram-ի իր էջում տեղադրել է փեսացուի հետ ռոմանտիկ լուսանկար՝ վարդերով ու Love գրությամբ: Ավելի ուշ Էզրայի ներկայացուցիչը հայտնել է, որ զույգը իրականում նշանադրվել է որոշ ժամանակ առաջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 40-ամյա գործարարը ամուսնության առաջարկ է արել Կարիբյան կղզիներում ռոմանտիկ հանգստի ժամանակ:
Ռաֆայելին ու Էզրան ծանոթացել էին մոտ 2 տարի առաջ՝ երեկույթի ժամանակ: Վերջինս 2003-ից հանդիսանում է սննդամթերքի Neto բրենդի ներդրող ու տնօրեն:














































