«Լավ վիճակում չենք, ցանկացած խմորումից ժողովուրդն է տուժում, իրանց ի՞նչ, պրծավ գնաց, Ծառուկյանի հետ հույսեր էին կապում, բայց ….»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասացին Կոտայքի մարզի Զառ գյուղի բնակիչները:
Նրանք նշեցին, որ քաղաքական վերջին իրադարձություններից հետո հիասթափվել են: «Մի քանի օր բարեգործական ավտոբուսները չաշխատեցին, հիմա վերականգնվել ա: Լավ բան չենք կարա ասի, Աստված էլ բեթարից ազատի, դեռ ավելի վատին ենք սպասում»,- ասացին գյուղացիները:
Գյուղում նաև նշեցին, որ վայրիվերումների պատճառով աշխատատեղեր են փակվել, քանի որ մարդիկ, շահերից ելնելով, այս կամ այն գործն էին անում, ոչ թե գաղափարախոսություն առաջ քաշում կամ էլ ժողովրդի մասին մտածում:
Զառի բնակիչները նշեցին, որ իրենք Ծառուկյանի թիկունքին կանգնած էին, վստահում էին, բայց Ծառուկյանը հետ քաշվեց: Հիմա մտածում են, որ միայն ժողովուրդը միասնաբար կարող է պայքարել՝ առանց հույսը կուսակցությունների, դրանց լիդերների վրա դնելու:
Մանրամասները՝ տեսանյութում







































