Մեծ Բրիտանիայում աստիճանաբար վերանում է երբեմնի հայտնի Հերի տղամարդու անունը: Այս մասին գրում է Huffington Post-ը:
2013-ին միայն 28 նորածին բրիտանացիներ են անվանակոչվել այդ անվամբ՝ չնայած 1996-ին այդ հին գերմանական անունը ստացել են 235 նորածիններ: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական վարչության հաշվետվության մեջ։
Ամերիկացիները ևս այս անվան նկատմամբ հետաքրքրությունը կորցնում են. եթե 1950-ին այսպես են անվանակոչվել 38 հազար տղաներ, ապա 2013-ին այդ անունը կրել են մոտ 450 երեխաներ:
Անվան նկատմամբ հետաքրքրության կորստի վրա չի ազդում այն փաստը, որ հենց այդ անունն են կրում սպորտի և շոու-բիզնեսի շատ հայտնի ներկայացուցիչներ:







































