Մոտ 1500 քուրդ փախստականներ չորեքշաբթի Թուրքիայից վերադարձել են Քոբանի՝ այն բանից հետո, երբ հանվել է քաղաքի շրջափակումը։ Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, փախստականները հատել են սահմանը Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում գտնվող «Մուրսիթփընար» անցակետով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Սիրիացի քրդերը կարող են հատել սահմանը շաբաթական 3 օր։
ԴԱԻՇ-ի գրոհայինները 5 ամիս շարունակ Քոբանին զավթելու փորձ են արել, ինչի հետևանքով Թուրքիա էին փախել քաղաքի և հարակից տարածքների մոտ 200 հազար բնակիչներ։ Սակայն քրդական ինքնապաշտպանական ուժերին այսօր ոչ միայն հաջողվել է վերացնել շրջափակումը, այլև ազատագրել քաղաքի շուրջ գտնվող ավելի քան 200 գյուղ։










































