Եգիպտոսում դատարանն առաջին անգամ կենդանիների հետ դաժան վերաբերվելու գործով վճիռ է հրապարակել, փոխացում է Reuters գործակալությունը:
Ինչպես նշվում է՝ չորս մարդ շանը սպանելու համար երեք տարվա ազատազրկման են դատապարտվել:
Ականատեսների խոսքերով՝ տերն ինքն է թույլ տվել սպանել իր շանը, երբ կենդանին հարձակվել է երեք տղամարդկանց վրա: Նրանք շանը կապել են սյունից և մորթել բոլորի աչքի առջև: Հանցագործության տեսագրությունը հայտնվել է համացանցում և արժանացել կենդանիների պաշտպանների քննադատություններին:









































