Ադրբեջանը խոստացել է լիովին ապահովել Բաքվում սպասվող Եվրոպական խաղերի բոլոր մասնակիցների անվտանգությունը: vesti.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարար, Բաքու-2015 Եվրոպական խաղերի Օպերացիոն կոմիտեի գլխավոր գործադիր տնօրեն Ազադ Ռահիմովը:
«Մենք հայտարարել ենք, որ բոլոր 50 եվրոպական ազգային օլիմպիական կոմիտեները պատրաստ են ապահովել բոլոր երկրների մասնակցությունը, և դրա հետ կապված 2012 թ. համաձայնագիր է ստորագրվել: Անվտանգության ապահովման տեսակետից Բաքվում ամենահուսալի տարածքը կլինի Օլիմպիական գյուղը: Այնտեղ բոլոր միջոցները կձեռնարկվեն անվտանգության ապահովման համար, և դա վերաբերում է ոչ միայն հայ ատլետներին, այլև Եվրոպական խաղերի բոլոր մասնակիցներին առանց բացառության»,- նշել է Ռահիմովը՝ մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով առաջիկա Եվրոպական խաղերի մասնակիցների անվտանգության երաշխիքների մասին հարցին:








































