Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Ուկրաինային 4 տարով 17.5 մլրդ դոլար ֆինանսական օգնության տրամադրումը: Այս մասին, ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, հայտարարել է ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը:
«4 տարվա համար նախատեսվող այս նոր համաձայնագիրը նպատակ ունի աջակցել Ուկրաինայի տնտեսական կայունացմանը և լայն քաղաքական բարեփոխումներին»,- ասել է Լագարդը:
Գումարի տրամադրման մասին որոշումն ընդունել է ԱՄՀ տնօրենների խորհուրդը մարտի 11-ին:










































