Լոնդոնի այգում, որտեղ մարտի սկզբին աքիսը թռչել էր՝ նստած փայտփորիկի վրա, տեղադրել են կենդանիների հուշատախտակ՝ հետևյալ գրությամբ. «Հորնչերչ քաղաքային պարկ: Փայտփորիկին հեծնած աքիսի տունը»։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Հուշատախտակը տեղադրել է տեղի 30-ամյա բնակիչ Սթիվեն Քրոսը: Տղամարդուն օգնել են նրա ընկերները՝ Karmarama ընկերությունից:
Այն տեղադրվել է առանց քաղաքային իշխանությունների ու պարկի վարչակազմի գիտության: Ներկայում հայտնի չէ, թե ինչպես է վերջինս վերաբերվել բնակչի նախաձեռնությանը:
Պարկում աքիսի թռիչքը փայտփորիկի վրա ֆիքսել էր սիրողական լուսանկարիչ Մարտին Լե-Մեյը:









































