Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին խոսել է իր ցուցադրած խաղի մասին:
«Կան մարդիկ, որոնք կարծում են, որ իմ խաղը տրված է բնությունից: Չգիտեմ՝ այդպես է, թե ոչ, բայց կարող եմ ասել, որ խաղում եմ բնազդաբար: Խաղադաշտում մշտապես որոնում եմ լավագույն որոշումը: Փորձում եմ չանել այն, ինչ ինձնից սպասում են մրցակիցները:
Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչպես եմ նախապատրաստվում խաղերին, յուրաքանչյուր հաջորդ խաղի մասին սկսում եմ մտածել նախորդի ավարտից անմիջապես հետո:
Խաղադաշտ դուրս գալուց առաջ հանդերձարանում չեմ բղավում: Նախընտրում եմ լռել և միայնակ նմալ մտքերիս հետ»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է Sport.es-ը:









































