Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն հայերին ազգային խտրականության զոհ է դարձնում Հայաստանում

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության նախկին մամուլի խոսնակ Վահե Դավթյանը դատի է տվել ընկերության գլխավոր տնօրենին՝ Վիկտոր Ռեբեցին, և պահանջում է գործուղումների համար իրեն հասանելիք չվճարված օրապահիկները, իրեն հասանելիք այլ գումարները, ինչպես նաև պահանջում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու հրամանը և իրեն վերականգնել նախկին աշխատանքին՝ միևնույն ժամանակ ընկերությունից բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով գումար:

Բանն այն է, որ ամիսներ առաջ տնօրենի սենյակում Վահե Դավթյանն ու ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը վեճի են բռնվել, որի ժամանակ Ռեբեցն անպարկեշտ ձևով վիրավորել է Վահեին, գոռացել, վիրավորել և պահանջել ազատման դիմում գրել: Վահեն չպատասխանելով վիրավորանքներին ու հայհոյանքներին՝ որոշել է իրավական ճանապարհով վերականգնել իր խախտված իրավունքները:

Վահեի խոսքով՝ 2008 թվականից ի վեր, ինչ ինքն աշխատել է Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերությունում, մշտապես մեկնել է գործուղումների, որոնց դիմաց ստացել է ֆիքսված օրապահիկ, որը, սակայն, ավելի քիչ է եղել, քան կառավարության որոշմամբ սահմանված գումարը:

Բացի այդ, Վահեի խոսքով՝ ընկերությունում գործում է նաև կոլեկտիվ պայմանագիր, որի շրջանակներում նախատեսվում է, որ աշխատակցի առաջին երեխայի ծննդյան կապակցությամբ ընկերությունը պարտավորվում է 5 մինիմալ աշխատավարձ տրամադրել տվյալ աշխատակցին, ինչը, Վահեի խոսքով՝ ընկերությունը՝ ի դեմս Ռեբեցի, չի կատարել:

Այս ամենից բացի, Վահեի խոսքով՝ վեճից հետո՝ մինչ օրս, երբ ինքը փորձում է այլ աշխատանքի տեղավորվել ուրիշ կազմակերպություններում, կամ իր հետ համագործակցող կազմակերպություններ մշտապես ինչ-որ զանգեր են կատարվում, որոնցով փորձ է արվում այս կամ այն կերպ խոչընդոտել իր աշխատանքը:

«Այդ կոնֆլիկտից հետո ես մինչ օրս ինչ-որ անառողջ հետաքրքրվածություն եմ զգում իմ անձի նկատմամբ: Օրինակ՝ նմանատիպ զանգեր են եղել և Սլավոնական համալսարանում, որտեղ ես դասավանդում եմ, և «ԻնգոԱրմենիա» ապահովագրական ընկերությունում, որտեղ ես աշխատել եմ որպես մարկեթինգի բաժնի պետ: Այսինքն՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի ղեկավարությունը փորձում է ոչ օրինական և տղամարդուն ոչ վայել կերպով վարկաբեկել ինձ և իմ անունը, ինչը խոսում է նրանց բարոյական ու ինտելեկտուալ կերպարի մասին»,- ասաց Վահե Դավթյանը:

Վահեն դատարանից պահանջում է, որպեսզի վերացվեն նաև իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժերը, որոնք ի հայտ են եկել տնօրենի հետ առաջացած կոնֆլիկտից հետո: «Այդ կոնֆլիկտից հետո իրենք նոր միայն անմիջապես հիշեցին մի շարք «թերությունների» մասին, որոնք տեղի էին ունեցել 6-8 ամիս առաջ, սակայն դրանց հիման վրա վեճից հետո նոր միայն իմ նկատմամբ կարգապահական տույժեր կիրառվեցին, որոնք օրինական չեն»,- ասաց մեր զրուցակիցը:

Վահեի խոսքով՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունում բավական ընդունված պրակտիկա է, երբ աշխատակիցներին, որոնց հետ այլևս չեն ուզում աշխատել, առաջարկում են դիմում գրել և հեռանալ: «Ես ասածս հավաստող վիճակագրական տվյալներ կարող եմ ասել: 2008 թվականին, երբ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ստանձնեց մեր երկաթուղու կառավարումը, ընկերությունում աշխատում էր 4800 աշխատակից, այսօր այդ թիվը նվազել է մինչև 3152: Այսինքն՝ ընկերությունը պաշտոնապես չի հայտարարում կրճատումների մասին, սակայն, միևնույն ժամանակ, «դիմումդ գրի՝ գնա» ճանապարհով աշխատանքից ազատում են տասնյակ աշխատակիցների»,- ասաց Վահեն:

Վերջինս նաև ասաց, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունում ստեղծված անառողջ ու վախի մթնոլորտն արդեն ազգայնական դրսևորումներ է ստանում: Պարբերաբար ոտնահարվում են հայ աշխատակիցների իրավունքները և մյուս կողմից՝ առավել լավ պայմաններով ու բարձր աշխատավարձերով խրախուսվում են ռուս մասնագետները: Նրանց համար առավել լավ պայմաններ են ստեղծված ընկերությունում:

Ընդ որում, աշխատակիցների իրավունքների ոտնահարումը հանգեցնում է նրան, որ պարբերաբար ընկերության դեմ հայցադիմումներ են ներկայացվում դատարան: «Ընկերության դեմ հայցեր պարբերաբար լինում են՝ սկսած անվտանգության բաժնի աշխատակիցներից, վերջացրած ղեկավար օղակների աշխատակիցներով: Նրանք պարբերաբար դիմում են դատարան՝ վերականգնելու իրենց իրավունքները: Միայն դատալեքս համակարգով կարելի է տեսնել, թե որքան հայց կա «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի դեմ:

Վահե Դավթյանի հայցադիմումի քննության առաջին դատական նիստը նշանակված է վաղը։

 

Լուսանկարում՝ Վիկտոր Ռեբեցը և Վիկտոր Կրիվոպուսկովը ՀՀ-ում ՌԴ դեսպանատան գրադարանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում