Բեռլինում հուլիսի 18-ին կանցկացվի «Սիրո շքերթ» կարգախոսով տեխնոշքերթ՝ նման Գերմանիայի մայրաքաղաքում 1989-2006թթ. անցկացվածներին:
Միևնույն ժամանակ, այն լեգենդար Loveparade-ի ռեինկարնացիան չէ, որն անցկացվում էր բաց երկնքի տակ ու հավաքում ավելի քան մեկուկես միլիոն մասնակցի:
Նոր տեխնոշքերթը, ինչպես dpa-ի հետ զրույցում հայտարարել է Zug der Liebe երթի կազմակերպիչ Յենս Հոհմանը, անցկացվում է հաջակցություն խաղաղ գոյակցության ու տոլերանտության և կոչված է ուշադրություն հրավիրելու այնպիսի սոցիալական նշանակությամբ թեմաների վրա, ինչպիսիք են միգրացիան, ուրբանիստական պլանավորումը և ջենտրիֆիկացիան:










































