ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը 4.7 մլն եվրո է ներդրել և անշարժ գույք ձեռք բերել Ստոկհոլմում:
Ինչպես հայտնում է Le Parisien-ը, հարձակվողը Շվեդիայի մայրաքաղաքում եկեղեցի է գնել և այն առանձնատուն դարձել: 4-հարկանի շենքը գնելուց հետո Զլատանը վճարել է, որպեսզի այն առանձնատուն դառնա:
Նշենք, որ Իբրահիմովիչն աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն է: ՊՍԺ-ում նրա տարեկան աշխատավարձը 16 մլն եվրո է կազմում:






































