Google-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Պատրիկ Պիչետը հրաժարական է տվել թոշակի անցնելու կապակցությամբ, ինչպես նաև ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու և կնոջ հետ ճանապարհորդելու համար։ Այս մասին հայտնում է The Financial Times-ը։
Նա պաշտոնը զբաղեցրել է 7 տարի։ Իր ղեկավարության ժամանակ ընկերությունը կնքել է մի շարք խոշոր գործարքներ, որոնցից մեկը 2012-ի մայիսին Motorola Mobility-ի ձեռքբերումն էր։
Դեռևս հայտնի չէ, թե երբ Պիչետը փաստացի կդադարի կատարել պարտականությունները։ Ընկերությունը պետք է նրան իրավահաջորդ փնտրի, ենթադրաբար՝ դա մոտ կես տարի կտևի։
Այն բանից հետո, երբ հայտնի է դարձել Պիչետի հեռանալու մասին, Google-ի բաժնետոմսերի արժեքն ընկել է 1%-ով։








































