Մեքսիկացի դերասանուհի Ստեֆանի Սիգմանը Բոնդի մասին նոր ֆիլմում 007 գործակալի երրորդ ընկերուհին կլինի, ֆիլմի պաշտոնական էջին մեջբերելով, գրում է Lenta.ru-ն:
«Ուրախ ենք հայտարարել, որ Ստեֆան Սիգմանը «Սպեկտր» ֆիլմում կխաղա Էստրելլայի դերը»,- ասվում է Sony և MGM ստուդիաների հրապարակած հայտարարության մեջ: Մեքսիկուհու հերոսուհու մասին այլ տեղեկատվություն չի հրապարակվում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Բոնդի մյուս երկու ընկերուհիներին կխաղան Լեա Սեյդուն և Մոնիկա Բելուչին:
Ավանդաբար 007 գործակալի մասին պատմող ֆիլմերում կանանց երեք կերպարներ կան, որոնց հետ Բոնդը ռոմանտիկ հարաբերություններ ունի: Հերոսուհիներից մեկը ֆիլմի ընթացքում սովորաբար զոհվում է:









































