BP-ն և LetterOne ընկերությունը, որոնք վերահսկվում են ռուս գործարարներ Միխայիլ Ֆրիդմանի և Գերման Խանի կողմից, Եգիպտոսում համատեղ նավթագազային նախագծում 12 մլրդ դոլար կներդնեն: Այս մասին հաղորդում է The Financia Times-ը:
Ընկերությունները համատեղ կմշակեն Նեղոսի դելտայի արևմուտքում ընկած տարածքը:
Նշվում է, որ նախագծում 65 տոկոսը պատկանում է BP-ին, իսկ LetterOne ընկերությունը գերմանական RWE կոնցեռնից Dea ընկերությունը գնելու արդյունքում ստացել է նախագծի 35 տոկոսը:





































