ՄՈՍԿՎԱ – Կարծում էիք Խորհրդային Միությու՞նն էր հակաամերիկյան: Նայեք այսօրվա Ռուսաստանին:
Մեկ տարվա ընթացքում կատաղի հռետորաբանությունը տարածվել է ամբողջ ռուսական եթերում, զայրույթը Միացյալ Նահանգների հանդեպ հասել է իր վատագույն աստիճանին: Սովորական փողոցային վաճառողներից մինչև Կրեմլ հակաամերիկյան մաղձը ծածկել է երկիրը, գերազանցելով Ստալինի ժամանակներից հետո ցանկացած ժամանակաշրջանի, ասում են դիտորդները:
Զայրույթն իր գագաթնակետին հասավ Կրեմլի քննադատ Բորիս Նեմցովի սպանությունից հետո: Դավադրության տեսությունը սկսեց շրջանառվել նրա մահից մի քանի ժամ անց , ներկայացվեց, որը այն ԿՎՀ-ի ձեռքի գործն է, որի նպատակն է վարկաբեկել Ռուսաստանը: (Կիրակի Ռուսաստանը Նեմցովը սպանության հարցում մեղադրեց Չեչնիայից երկու տղամարդու և ձերբակալեց ևս երեքին):
Սկսվեց արևմտյան ֆիրմային հագուստը Ռուսաստանի կարմիր, կապույտ և սպիտակով փոխարինելու շարժումը: Ջանքեր թափվեցին նաև կոլան ռուսական ոչ ոգելից խմիչքներով փոխարինելու համար: Կատաղությունը մեծացավ ամերիկյան պատժամիջոցների պատճառով, դավադրություն, որը Վաշինգտոնն, իբր օգտագործում է Ուկրաինայում և Ռուսաստանում անկարգություններ հրահրելու համար:
Զայրույթը մարտահրավեր է ամերիկյան քաղաքական գործիչներին, այն հանգեցրել է Ռուսաստանում բարեկամական դեմքերի նվազմանը:
Մեկ տարվա պատժամիջոցների արդյունքը ցույց տվեց նաև, թե որքան սահմանափակ է նրանց ազդեցությունը ռուսական որոշումների կայացման հարցում: Համաձայն անկախ Levada Center-ի հարցումների, ռուսաստանցիների ավելի քան 80% – ը այժմ բացասական է վերաբերվում Միացյալ Նահանգներին: Այն կրկնապատկվել է անցյալ տարվա համեմատ և ամենաբացասականն է 1988-ից հետո:
Նեմցովի սպանությունը, որը Պուտինի 15 տարվա իշխանության ժամանակ սպանված քաղաքական ամենաերևելի դեմքերից էր, ևս մեկ ուժեղ հարված էր Ռուսաստանի արևմտամետ ուժերին : Նեմցովը վաղուց իրեն ձևավորել էր որպես արևմտամետ քաղաքական գործիչ և հավաքել էր թշնամիների մի երկար ցուցակ:
Հակաարևմտյան զայրույթը դեռ կմեծանա, եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշի մահացու զենք ուղարկել ուկրաինացի զինծառայողներին: Դրա նպատակն է ավելի մահացու դարձնել Ուկրաինայի արձագանքը ռուսական ցանկացած միջամտությանը: Սակայն Պուտինի մի քանի նույնիսկ խիստ քննադատներ ասում են, որ չեն աջակցի այդ առաջարկին, քանի որ այն կվտանգի իրենց երկրի զինվորների կյանքը:
Թարգմանությունը՝ Interpress.am-ի








































