Իրանի փորձագետների խորհրդի նախագահ է ընտրվել այաթոլլա Մոհամմադ Յազդին: Այս մասին հայտնում է իրանական IRINN հեռուստաալիքը:
Ընտրություններում Յազդիի հիմնական մրցակիցը եղել է Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին:
2014 թ. հոկտեմբերին 83-ամյա այաթոլլա Մուհամմեդ Ռեզա Մահդավի-Քյանիի մահից հետո Փորձագետների խորհրդի նախագահի պաշտոնը թափուր է եղել:
Փորձագետների խորհուրդն Իրանի կառավարման հիմնական մարմիններից մեկն է և կազմված է շարիաթի 86 մասնագետից, աստվածաբաններից, որոնք քաղաքացիների ուղղակի քվեարկության միջոցով ընտրվում են 8 տարով:
Փորձագետների խորհուրդն իր կազմից ընտրում է պետության ղեկավարին՝ Իրանի ցմահ ղեկավարին և գերագույն առաջնորդին:







































