«Ռոմա»-ի ղեկավարությունը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Ինտեր»-ի դարպասապահ Սամիր Հանդանովիչի իրավունքները: Այդ մասին հայտնում է Sky-ը:
Տեղեկությունների համաձայն` սլովենացի ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերումը հռոմեական ակումբի առաջնային խնդիրներից մեկն է: Միլանյան ակումբի հետ 30-ամյա Հանդանովիչի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2016 թվականը և կողմերը կարող են համաձայնության հասնել այն երկարաձգելու հարցում:
Հավելենք, որ Հանդանովիչն «Ինտեր» է տեղափոխվել 2012 թվականին:







































