ԲՀԿ խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի դուրս գալով ակտիվանում են խոսակցություններն այն մասին, թե նրանք պատրաստվում են Ազգային ժողովում անկախ պատգամավորական խումբ ստեղծել:
«Երկիր մեդիա»-ի փոխանցմամբ՝ մինչդեռ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը նախկին ԲՀԿ-ականներին այդպիսի հնարավորություն առայժմ չի տալիս:
Օրենքի համաձայն, պատգամավորական խումբ ստեղծելու նախաձեռնությամբ հանդես եկող պատգամավորները պետք է լինեն առնվազն տասը, մինչդեռ, այս պահի դրությամբ, ԲՀԿ խմբակցությունից դուրս եկածներն ընդամենը 3-ն են:
Լուսանկարը՝ Photolure-ի








































