Պողպոտե պտուտակը հավանաբար ամենավերջինն բանն է երկրի վրա, որ կարելի է դասել զգացմունքայնություն արտահայտող առարկաների շարքում։ Սակայն շվեդ դարբին Թոմ Մալմը պտուտակներին փոխանցել է զգացմունքայնության տարբեր երանգներ։ Այս մասին հայտնում է Boredpanda.com-ը։
Bolt Poetry շարքի հեղինակի խոսքով՝ պտուտակներն իրենց տեսքով հիշեցրել են մարդկային ֆիգուրներ։ «Ես փորձել եմ վերստեղծել սովորական մարդկային փոխհարաբերությունները, հանդիպումները, իրավիճակները, և այդպես ծնվել են ուրախ և տխուր պատմություններ վշտի և ուրախության, ցավի ու հոգու ջերմության մասին»,- ասել է նա։


















































