Tuesday, 16 06 2026
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ»-ը բուժսարքավորումներ հանձնեցին Նոյեմբերյանի հիվանդանոցի նորածնային ինտենսիվ խնամքի բաժանմունքին

Նոյեմբերյան, Տավուշի մարզ – Համատեղ ծրագրի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ» ընկերությունը Նոյեմբերյանի հիվանդանոցին տրամադրեցին անհրաժեշտ բուժսարքավորումներ նորածինների առողջության պահպանման համար: Տրամադրված սարքավորումենրը հնարավորություն կտան հետծննդյան անհնրաժեշտ խնամք տրամադրել նորածիններին առանց այլ հիվանդանոցներ տեղափոխելու:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը, Տավուշի մարզպետարանի Առողջապահության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը, Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, ինչպես նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին և «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ» ընկերության տնօրեն Վերոնիկա Բաղդասարյանը: Կարինե Սարիբեկյանը փոխանցեց ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի շնարհակալական խոսքը ՅՈՒՆԻՍԵՖ-ին և «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ» ընկերությանը և նշեց. «Նեոնատալ խնամքի ապահովման բուժսարքավորումների անհրաժեշտության կարիքը էլ ավելի մեծ է մարզերում: ՅՈՒՆԻՍԵՖ-ին և «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ» ընկերության համագործակցությունը առաջին օրինակն է, երբ մասնավոր սեկտորը օժանդակում է Առողջապահության Նախարարության քաղաքական ծրագերի իրականացմանը»:
Լեյլի Մոշիրին խոսեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաքելության մասին, ըստ որի առանցքային կարևորություն է տրվում մոր և մանկան առողջության պահպանմանը: «Երեխաները պետք է ստանան որակյալ բուժօգնություն անկախ իրենց բնակչության վայրի և կարգավիճակի: «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ» ընկերության հետ հաջողված համագործակցության արդյունքում հեռավոր Նոյեմբերյանում հետծննդյան խնամքը հասանելի կդառնա նորածիններին»:
Վերոնիկա Բաղդասարյանը նշեց. «Ոչինչ չպետք է խանգարի մայրերին վայելել երջանիկ մայրություն, իսկ երեխաներին` անհոգ և առողջ մանկություն: Մենք միացել ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ին հանուն կյանքի և շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր հաճախորդներին այս ծրագրում իրենց անմիջական ներդրումը ունենալու համար:
Համաձայն պաշտոնական տվյալների հետծննդյան մահերի մեծ մասը հնարավոր կլիներ կանխել պատշաճ անտենատալ և նեոնատալ խնամքի տրամադրման և անհրաժեշտ բուժսարքավորումների առկայության դեպքում:
ՙՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ՚ ընկերությունը, որը պաշտոնապես հանդիսանում է շշալցված խմելու ջրի ամենախոշոր մատակարարը Հայաստանում, 2009 թվականից միացել է ՀՀ Առողջապահության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ջանքերին Հայաստանում նորածինների խնամքը բարելավելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում