ԱՄՆ Միգրացիոն իշխանությունները հայտնել են անօրինական ներգաղթյալների ձերբակալման լայնածավալ գործողության մասին։ Այս մասին տեղեկացնում է Los Angeles Times-ը։ Ռեյդի ընթացքում ձերբակալվել է 2059 մարդ։
Ռեյդը տևել է 5 օր։ Իշխանությունների խոսքով՝ ձերբակալվածներից ոմանք մասնակից են եղել ծանր հանցագործությունների, ինչպիսիք են՝ սպանությունը, թալանը, բռնաբարությունն ու մանկական պոռնոգրաֆիայի տարածումը։
Նշվում է, որ ձերբակալվածներից ոչ ոք ներգրավված չէ ահաբեկչական գործունեությունում։









































