Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկն օնլայն հեռուստաեթերի ընթացքում ներկայացրել է Apple Watch «խելացի ժամացույցները» և ցուցադրել դրանց հնարավորությունները` ընդհուպ մինչև այն կրողի առողջական վիճակի վերահսկումը:
Կուկը հայտարարել է, որ շուտով բոլոր առաջատար արտադրողների մեքենաները հագեցած կլինեն ինտերակտիվ CarPlay ինտերֆեյսով:
Նա նաև հայտարարել է Apple TV-ի հեռուստատեսային ծառայության գնի նվազման մասին (69-ից 99 դոլար), ինչպես նաև HBO հեռուստաընկերության հետ հոսքային տեսանյութ համատեղ ծառայությանը վերաբերող որոշում կնքելու մասին: Դրա փաթեթը կարժենա ամսական 14,99 դոլար:
HBO-ի հոսքային տեսանյութի ընդունումն Apple-ի սարքերի վրա կսկսվի ապրիլի 12-ից:








































