ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը հայտարարել է, որ Եվրոպական բանակի ստեղծումը ԵՄ-ին կօգնի տարեկան խնայել մինչև 120 մլրդ եվրո, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Մենք հետազոտություններ ունենք, որոնք ցույց են տալիս, որ պաշտպանական սեկտորի գործիչների համագործակցության պոտենցիալը կարող է օգնել ամեն տարի խնայել 120 մլրդ եվրո»,-ասել է Սխինասը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ-ն բանակի ստեղծման հնարավորությունը կարող է դիտարկել հունիսյան գագաթաժողովում:







































