«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի ապագան մադրիդյան ակումբում անորոշ է: Catalunya Ràdio-ի փոխանցմամբ՝ մասնագետի ճակատագիրն «արքայական ակումբ»-ում կախված է առաջիկա «Էլ կլասիկո»-ից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե «Ռեալ»-ը չհաղթի «Բարսելոնա»-ին, ապա մարիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կդադարի վստահել իսպանացի մասնագետին: Բացի այդ, Անչելոտին պաշտոնանկ կարվի նույնիսկ այն դեպքում, եթե հաղթի առաջնությունում, բայց չհաղթի «կլասիկո»-ում:
Հիշեցնենք, որ «կլասիկո»-ն կկայանա մարտի 26-ին: Լա Լիգայի 26-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 62 միավորով գլխավորում է «Բարսելոնա»-ն: «Ռեալ»-ը 1 միավոր պակաս ունի ու երկրորդն է:







































