Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Հայոց Ցեղասպանությունը ժամանակակից Թուրքիայի պաշտոնական հերքմամբ. ժխտողականության հարյուր երանգները. Foreign Policy Journal

Թուրքիայի ներկայիս իշխանություններն այսօր կանգնած են իրենց պատմական անցյալի, ներկայի և ապագայի ճակատագրական շրջափուլի առջև` հարյուր երկար տարիներ ապաշխարհությամբ և հանդգնությամբ ժխտելով իրողությունը: Հայոց Ցեղասպանությունը և հայ ժողովրդին իրենց հայրենի հողից հայրենազրկման հետևանքներն ի վերջո պետք է իրենց արժանապատիվ տեղը գտնեն քաղաքակիրթ ազգերի գիտակցության մեջ: Ծանր հետևանքների ընդունումն ու ապաշխարհությունը Թուրքիայի կառավարության կողմից ճիշտ որոշում և ելք կլինեն:

Ընդամենը մեկ ամիս է մնացել մինչև ապրիլի 24-ը` Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, երբ Հայաստանի Հանրապետությունը աշխարհի տարբեր անկյուններում սփռված հայկական Սփյուռքի հետ միասին համախմբվելու է` պատմական հիշողության մնացորդները միավորելու և մարդկային տառապանքի և ոչնչացման մասին բարձրաձայնելու, անցյալը  դատապարտելու և նոր ոճրագործությունները կանխելու համար:

Մեկ ազգի նկատմամբ իրականացված հանցագործության դեմ պայքարող անկոտրում ոգին միջազգային օրակարգում լսելի է դարձնելու իր ձայնն ու մեսիջն է ուղարկելու մարդկությանը:

Թուրքական պաշտոնական ժխտողականության, պատմական փաստերի խեղաթյուրման և քարոզչական հնարքներից էր ապրիլի 24-ը Գալիպոլիի ճակատամարտի հիշատակման օր ընտրելը: Սա թուրքական կառավարության կողմից Հայոց Ցեղասպանության ժխտողական քաղաքականության նորացված տարբերակ էր, որը պետք է դատապարտվեր և պատժվեր: Հաշվի չառնելով հայ ժողովրդի դեմ կազմակերպված և իրականացված ցեղասպանությունն ապացուցող մեծաթիվ փաստերը՝ փաստաթղթային ապացույցներ, ոճրագործության ականատեսների վկայություններ և դիվանագիտական զեկույցներ՝ 1915 թվականից առ այսօր Թուրքիան շարունակում է ժխտել իրողությունը:

New York Times-ի  արխիվում հայտնաբերվել է 1916 թվականի փետրվարի 23-ին լույս տեսած համարը, որտեղ ներկայացված է Անգլո-ֆրանսիական խորհրդարանական համաժողովի ղեկավար Լորդ Բրայսի զեկույցը հայերի նկատմամբ թուրքական վայրագությունների մասին: Հոդվածում ասվում է. «Հայերի հետ պատահած դեպքը հատկապես թանկ է ինձ համար: Աշխարհում չկա մեկ այլ ազգ, որը հայերից առավել տառապած լինի: Տեղի ունեցածը միայն կրոնական մոլեռանդության արդյունք չէր, այլ ավազակների կողմից կանխամտածված ատելություն էր` ի դեմս թուրքական կառավարության, որն Օսմանյան կայսրության տարածքում բացի սեփականից չէր ցանկանում տեսնել որևէ այլ ազգային տարրեր»:

Փորձելով սպանել մի ամբողջ քաղաքակրթություն և մշակույթ` Օսմանյան Թուրքիայի կառավարությունը տեղահանեց հայերին` տղամարդկանց, կանանց և երեխաներին մահվան երթով ուղղելով Սիրիական անապատ: ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն ավելի ուշ իր հուշերում գրել է.«Երբ թուրքական իշխանությունները հայերին տեղահանելու հրաման տվեցին, դա պարզապես մի ամբողջ ժողովրդի ոչնչացման հրաման էր, և ինձ հետ բանակացությունների ժամանակ նրանք ջանք չգործադրեցին այդ փաստը հերքելու կամ թաքցնելու համար»:

Թուրքիայի կառավարության կողմից Հայոց Ցեղասպանության ժխտողականությունն իր տարատեսակ բովանդակությամբ և ձևով, չէր կարող ավելի դրական համբավ ձևավորել ամբողջ աշխարհում: Դա հիշողության մոռացության փորձ է, որի ետևում թաքնված է մի ամբողջ ժողովրդի բնաջնջում:

Անկախ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններից և Թուրքիայի համաշխարհային քաղաքականության համար դրանց աշխարհաքաղաքական նշանակությունից` ավելի քան ակնհայտ է, որ համաշխարհային առաջնորդի դերը ստանձնելու Թուրքիայի բոլոր միջոցները հակասում են բարոյականությանն ու արդարությանը: Նման քաղաքականությունից որդեգրած հրաժարվելու ցանկության բացակայությունը հարիր է միայն կարճաժամկետ հեռանկարներով մտածող քաղաքական գործիչներին:

Արդարության առերեսման պահին չկան «խելացի մերժումներ»` անկախ թուրքական իշխանությունների քաղաքական, ռազմավարական քայլերից, որոնք փորձում են խուսանավել փակ դռների ետևում: Մերժումները լինում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ, սակայն իրականության մեջ նրանք երբեք չեն հասունանում:

Իրողությունը չի կորչի անհայտության մեջ` անկախ նրանից, թե ժխտման հարյուր երանգները որքան ամուր կծածկեն ճշմարտությունը: Եվ նրանք, որոնք ընդունել են դա, վաղ թե ուշ կհայտնվեն պատմության փոշեկույտում: Երկիրը տանել մերժման վրա հիմնված գաղափարախոսությամբ` նշանակում է չունենալ ռազմավարություն, նպատակներ և ապագայի տեսլական: Սա վկայում է բարոյական ժխտման մասին:

 

 

Թարգմանությունը՝ Interpress.am

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում