Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պատվո շքանշանով է պարգևատրել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին: Այս մասին հայտնում է INTERFAX-ը:
Կադիրովը պետական պարգևի է արժանացել «աշխատանքային հաջողությունների, ակտիվ հասարակական գործունեության և բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար»:
Պուտինի նույն հրամանագրով «Հայրենիքի առաջ ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով է պարգևատրվել սպորտային մարմնամարզության 9-ակի օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Լարիսա Լատինինան:







































