ՊՍՎ-ի 21-ամյա հարձակվող Մեմֆիս Դեպայը գերազանց մրցաշրջան է անցկացնում:
Կիսապաշտպանն ուշադրության կենտրոնում հայտնվեց դեռ ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ժամանակ, երբ Հոլանդիայի հավաքականի կազմում առանձնացավ արդյունավետ խաղով:
Դեպայն, ամենայն հավանականությամբ, 2015թ. ամռանը կփոխի ակումբային գրանցումը: Նրա ծառայություններով մի շարք գրանդեր են հետաքրքրվում, մասնավորապես «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի գլխավորությամբ Դեպայը մասնակցել է 2014թ. Մունդիալին:






































