Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրավերով մարտի 12-13-ը կայցելի Աստանա՝ մասնակցելու Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարների հանդիպմանը, հայտնում է RIA Novosti-ն:
Ենթադրվում է միջազգային արդիական հարցերի շուրջ կարծիքների փոխանակություն, որն առաջին հերթին կվերաբերի Ուկրաինայի մասին իրավիճակին, ասվում է երկու կողմերի մամլո հաղորդագրություններում:









































