Տանզանիայում անհայտ անձինք կտրել են 6 տարեկան ալբինոս տղայի աջ ձեռքի դաստակը: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով ոստիկանությանը:
Դեպքը տեղի է ունեցել մարտի 7-ին՝ երկրի հարավարևմտյան Կիպենդա գյուղում: Մի խումբ անհայտ մարդիկ ներխուժել են տուն, որտեղ եղել են տղան և նրա մայրը: Ոստիկանությունում հայտնել են, որ հանցագործները ծեծել են կնոջը, մաչետեով կտրել երեխայի ձեռքի դաստակը և փախել:
Ներկայումս մայրն ու տղան հիվանդանոցում են:
Ավեի վաղ հաղորդվում էր, որ Տանզանիայում արգելել են հեքիմությունը՝ ալբինոսների սպանություններին վերջ տալու համար, որոնց օրգաններն օգտագործվում են որպես դեղերի բաղադրամաս:
2000 թվականից ի վեր Տանզանիայում սպանվել է 74 ալբինոս: Ալբինոսների մարմնի մասերն այդ երկրում վաճառվում են միջինը 600 դոլարով:








































