Հաղորդագրության մեջ, որը փոխանցվել է ընտանիքին երրորդ անձի միջոցով, գրոհայինը ԴԱԻՇ-ի շարքերում իր գործողությունների, այդ թվում և օտարազգի գերիների գլխատման համար չի զղջացել: Ջիհադի Ջոն ծածկանունով հայտնի բրիտանացին, որը ԴԱԻՇ-ի գործողությունների շրջանակում մասնակցել է ցուցադրական պատիժներին, իր ընտանիքից ներողություն է խնդրել:
«Նա ասաց, որ ներողություն է խնդրում իր ծնողներից և հարազատներից այն խնդիրների ու անախորժությունների համար, որոնց նրանք բախվեցին, երբ բացահայտվեց իր անձը»,- գրոհայինին մոտ կանգնած աղբյուրի խոսքերը մեջբերել է Sunday Times-ը:
Թերթի տվյալներով` հաղորդագրությունը փոխանցվել է երրորդ անձանց միջոցով:
Գրոհայինի անձի բացահայտումից հետո նրա ընտանիքը ստիպված էր թաքնվել: Հայտնի է, որ նրա մայրն ու հինգ հարազատները պաշտպանվում են բրիտանական ոստիկանության կողմից, հաղորդում է Sunday Times-ը:









































