Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Խոզեպ Բարտումեուն խոսել է «Ռայո Վալեկանո»-ի դեմ տարած հաղթանակի մասին, տեղեկացնում է Football Espana-ն:
«Սա մեզ համար շատ կարևոր հաղթանակ էր, քանի որ մեր գլխավոր մրցակիցը` Մադրիդի «Ռեալ»-ը երեկ պարտություն էր կրել: Հաճելի է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Չավին հիանալի ֆուտբոլիստ է, ով լավ խաղ է ցուցադրում: Հուսով եմ, որ նա կմնա: Չավին կարող է անել այն, ինչ նա է ցանկանում: Նա վաստակել է այդ իրավունքը»,- հայտարարել է Բարտումեուն:









































